Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը զերծ է պահում Բաքվին ռազմական գործողությունների վերսկսումից

Ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը զերծ է պահում Բաքվին ռազմական գործողությունների վերսկսումից

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը ոչ միայն նոր մակարդակի բարձրացրեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, այլ նաև զսպող գործոն է դարձել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ ստորագրված արձանագրությունները շահավետ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար, քանի որ այդ արձանագրություններով ՌԴ-ն կարողացավ ապահովել իր ներկայությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանն անվտանգության երաշխիքներ ստացավ: Պատգամավորը համոզված է, որ չնայած նրան, որ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության մասին ստորագրված արձանագրությունում ոչինչ չի ասվում Ղարաբաղի մասին, դա չի նշանակում, որ համաձայնագրով չի ապահովվում նաև Արցախի անվտանգությունը:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---