Մանվել Սարգսյան. Ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ Հայաստանը վերջնականապես կլուծի Արցախի կարգավիճակի հարցը

Մանվել Սարգսյան. Ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ Հայաստանը վերջնականապես կլուծի Արցախի կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Ազգային ու ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից՝ դեմ և կողմ» թեմայով քննարկումը, որին մասնակցել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ու փորձագետները:

Կենտրոնի ավագ մասնագետ Մանվել Սարգսյանը նշել է, որ այն տարածված կարծիքը, թե Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը դժվարություններ կառաջացնի Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում, վկայում է այն մասին, որ կամ մարդիկ խորապես չեն գիտակցում Ղարաբաղի խնդիրը, կամ ուղղակի վախենում են քայլ անել այդ ուղղությամբ: «ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ղարաբաղյան հարցում շատ հակասական է: Մի կողմից ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում չի համաձայնվի , որ ԼՂՀ-ն լինի Ադրբեջանի կազմում, սակայն, մյուս կողմից, բանակցում է ադրբեջանական կողմի հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ հայտարարում է, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցություններին՝ լուծելու համար ԼՂՀ կարգավիճակի հարցը տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է փորձագետը: Նա հավելել է նաև, որ եթե Հայաստանը չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի կազմում ԼՂՀ կարգավիճակի լուծման հարցը, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը, որպեսզի այդ խնդիրն այլևս բանակցությունների առարկա չլինի:

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանն ընդգծել է, որ 1992թ. ի վեր ՀՀ իշխանությունները վաղաժամ են համարում ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: «Ես ուզում եմ հարցնել, ե՞րբ է գալու այդ պահը»,-հռետորական հարց ուղղեց Սաֆարյանը: Նա նաև չհամաձայնվեց այն մտքի հետ, որ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է պատճառ դառնալ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման համար: Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ հաղթելու է»,-ասել է պատգամավորը:

«Ժառանգության» վարչության անդամ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ բանակցություններին Արցախի մասնակցության հասնելու ամենալավ միջոցը ՀՀ կողմից նրա անկախության ճանաչումն է: «Նման միջադեպ արդեն կա. Երբ 1974թ. Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո թուրքական կողմը ճանաչեց նրա անկախությունը և «առաջ տարավ» նրան որպես բանակցությունների սուբյեկտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---