Ժիրայր Սեֆիլյան. ՌԴ «Հայրենակիցների վերաբնակեցման մասին ծրագիրը» կարող է ժողովրդագրական աղետի պատճառ դառնալ ՀՀ-ում

Ժիրայր Սեֆիլյան. ՌԴ «Հայրենակիցների վերաբնակեցման մասին ծրագիրը» կարող է ժողովրդագրական աղետի պատճառ դառնալ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Վերջերս ՌԴ Պետդուման փոփոխություններ կատարեց վերաբնակների մասին իր օրենսդրության մեջ, որով բավականին լավ պայմաններ են ստեղծվում վերաբնակների համար՝ նրանց ապահովում են տնով, աշխատանքով և շնորհում են ՌԴ քաղաքացիություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ըստ Սեֆիլյանի, ՌԴ «Հայրենակիցների վերաբնակեցման մասին ծրագիրը» մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ ներկա պայմաններում ՀՀ-ում արտագաղթելու ցանկացողները շատ են: «Նման ծրագիր ունի նաև ԵՄ-ն, սակայն արդեն «Արևելյան գործընկերության» շրջանակներում»,-ասել է Սեֆիլյանը: Վերոնշյալ օրենքն, ըստ նրա, ուժի մեջ է մտել հունիսին, սակայն արդեն սեպտեմբերի 15-ին ծրագրում ընդգրկված էր 4 808 հայ, ինչն աղետ է 2 միլիոնանոց Հայաստանի համար: Ըստ բանախոսի, դրան հակազդելու համար հարկավոր են համակարգային փոփոխություններ:

Իր հերթին Ալեք Ենիգոմշյանը նշել է, որ Հայաստանն արդեն ժողովրդագրական աղետի առջև է կանգնած, որի մեղավորը ներկայիս ղեկավարությունն է: «Պետք է փոխել կառավարման համակարգը, մշակել երկրի զարգացման նորմալ ծրագիր և ձևավորել երկրին նվիրված ղեկավարություն»,-ասել է նա:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ասել է, որ իրավիճակից դուրս գալու համար, հարկավոր է արմատախիլ անել օլիգարխիան ու անարդարությունը: «Որից հետո հարկավոր է մշակել ներգաղթի ու վերարտադրողականության խթանմանն ուղղված ծրագիր»,-ասել է նա: Նա նաև քննադատել է ՀՀ սփյուռքի գործունեությունը՝ նշելով, որ այդ գերատեսչությունը պետք է փակել, քանի որ այն երկու տարում ոչինչ չի արել ներգաղթի ուղղությամբ:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Տիգրան Խզմալյանն ասել է, որ ցանկացած նորմալ ղեկավարություն ինքնասպան կլիներ «խարակիրի» միջոցով, եթե բնակչության 1/3 լքեր երկիրը և որի բնակչության 40 տոկոսն, ըստ միջազգային կազմակերպությունների հարցումների, պատրաստ է դա անել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---