Կարեն Զադոյան. Գյումրիում կարող է բացվել ռազմահայրենասիրական կադետական կորպուս 1 հոկտեմբերի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հայերի և կազակների համագործակցությունը շարունակվի և ամրապնդվի, սակայն շատ բան կախված է Հայաստանի պետական կառույցներից»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Կազակական զորքերի մեծ եղբայրության ատաման, Կենտրոնական կազակական զորքերի ատաման, ՌԴ նախագահին առնթեր կազակության գործերի խորհրդի միջազգային կապերի բաժնի անդամ Վալերի Նիկիտինը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին հայերի և կազակների հետագա համատեղ նախագծերի մասին: Նա անհրաժեշտ է համարել, որ Հայաստանում ռազմահայրենասիրական կադետական կորպուս բացվի երեխաների համար: «Կարևոր չէ, նրանք սպաներ կդառնան թե ոչ, գլխավորն այն է, որ նրանք դառնան իրենց երկրի արժանի հայրենասերները»,-նշել է նա: Իր հերթին Հայ կազակների միավորման ատաման, գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը հայտնել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է կադետական կորպուս բացել քաղաքում: ![]() ![]() Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով
ՄԻՊ-ը նշել է նաև, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |