Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց «Միկային»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց «Միկային»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին և 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 23-րդ տուրը: Կենտրոնական խաղում «Փյունիկը» հաղթեց «Միկային» 1:3 հաշվով՝ Մարկո Պիզելլիի դուբլի և Էդգար Մանուչարյանի 11-մետրանոցի շնորհիվ: Միակ գոլը «Փյունիկի» դարպասին խփել է Բոտի Դեմելը:

«Բանանցը» Դիլիջանի քաղաքային մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին», գոլը խփեց Սամվել Մելքոնյանը: «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Ուլիսը» 2:1 հաշվով՝ «Գանձասարին»:

Մրցաշարային աղյուսակը 55 միավորով գլխավորում է «Բանանցը», «Փյունիկը» ետ է մնում 3 միավորով և գրավում է 2-րդ տեղը, եռյակը եզրափակում է «Ուլիսը» 45 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---