Գրիգոլ Վաշաձե. Ես իրավունք չունեմ խոսելու անկախ Հայաստանի անվտանգության մասին

Գրիգոլ Վաշաձե. Ես իրավունք չունեմ խոսելու անկախ Հայաստանի անվտանգության մասին

PanARMENIAN.Net - «Իհարկե, ես չեմ մեկնաբանել Հայաստանի անվտանգության հարցերը և չեմ պատրաստվում դա անել: Սակայն Վրաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի խոսել Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների մասին»,- Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Թբիլիսին շատ լավ է պատկերացնում ողջ վտանգը, որը ներկայացնում են ռուսական ռազմական բազաները: «Ժամանակին Վրաստանում եղել են ՌԴ 3 ռազմակայաններ, և մենք դառը փորձ ունենք: Դրա հետ մեկտեղ ես պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ հայկական մամուլն ուշադիր հետևում է իմ ելույթներին և հարցազրույցներին: Կրկնում եմ, որ ես իրավունք չունեմ խոսել անկախ Հայաստանի անվտանգության մասին»,- ասել է Վաշաձեն:

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան վտանգավոր է համարել տարածաշրջանի համար: Ճիշտ է , ավելի ուշ պաշտոնական Թբիլիսին ետ է վերցրել նախարարի խոսքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---