Հայաստանի կառավարությունը փորձում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը լիցենզավորման ոլորտում

Հայաստանի կառավարությունը փորձում է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը լիցենզավորման ոլորտում

PanARMENIAN.Net - Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով Հայաստանի կառավարությունը հետևողականորեն ներդնում է էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը թույլ կտա նախադրյալներ ստեղծել մրցակցային գործարար միջավայրի բարելավման համար՝ նվազագույնի հասցնելով շփումը պետծառայողների ու քաղաքացիների միջև: Ինչպես հոկտեմբերի 4-ին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարության մամլո կենտրնում, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենքում, ինչպես նաև ՀՀ Մաքսային օրենսգրքում ու 14 այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, որի արդյունքում կրճատվում է արտոնագրերի տեսակն ու դրանց ստանալու կարգը:

«Մենք կարողացանք արմատական փոփոխության հասնել պետկառավարման համակարգում՝ կրճատելով արտոնագրերի քանակը 169-ից մինչև 96 կամ 40 տոկոսով»,-ասել է նախարարը: Բացի այդ, շատ բարդ լիցենզիաներ պարզեցվել են, իսկ հայտերը տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ արդեն էլեկտրոնային վարկածով՝ www.e-gov.am/licenses հասցեով:

Առաջին փուլում լիարժեք էլեկտրոնային արտոնագիր կարող են ստանալ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք էլեկտրոնային ստորագրություն ունեն (3500), իսկ մյուսները ստիպված կլինեն ստորագրվել անմիջապես արտոնագրի ստացման պահին: Ավելին, նման տեխնիկական որոշումն, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի կարծիքով, թույլ կտա հայտատուին հետևել արտոնագրի ստացման ողջ գործընթացին:

Առաջին փուլում փոփոխությունները կվերաբերվեն պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերին, որոնք տրամադրում են ՀՀ ֆինանսների ու տրանսպորտի ու կապի նախարարությունները, քանի որ այստեղ առավել պահանջված են խաղային բիզնեսի ու տաքսի ծառայությունների կազմակերպման համար լիցենզիաները, իսկ վեց ամիս անց նոր մոտեցումները կկիրառվեն նաև այլ ոլորտներում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---