Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի տնօրենին ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ կշնորհվի

PanARMENIAN.Net - «Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու գործում ունեցած ավանդի համար» Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերը կպարգևատրվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԳԱԱ տեղեկատվա-վերլուծական կենտրոնից, մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կոնենա հոկտեմբերի 5-ին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանսավորվող գիտական նախագծերի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից: Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ.: Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---