Բաքվի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից

Բաքվի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի կողմից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ներկայությունը Մինսկի խմբում արդեն իսկ մեծ զիջում է Հայաստանի և միջազգային հանրության կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, միջազգային փորձը հուշում է, որ ցեղասպանություն գործած երկիրը զրկվում է այդ հարցի քննարկմանը մասնակցելու հանարավորությունից: «Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հարցերի քննարկմանը մասնակցելու բոլոր հնարավորությունները»,-ասել է Ալավերդյանը:

Ընդ որում նա նշել է, որ ԱՄՆ-ն Իրաքում ու Աֆղանստանում անհաջողություններից հետո հնարավորություններ է որոնում ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի օգնությամբ Ղարաբաղում հաջողության հասնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---