Շավարշ Քոչարյանը գտնում է, որ այժմ Հայաստանը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով 5 հոկտեմբերի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է, որ հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներն ու պետերբուրգյան առաջարկներն ընդունել է որպես բանակցությունների հիմք: «Մադրիդյան փաստաթուղթն իր մեջ ներառում է միջազգային իրավունքի 3 սկզբունք` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ադրբեջանական կողմը մերժում է այդ սկզբունքներից երկուսը` ուժի չկիրառումն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երրորդ սկզբունքի էությունը խեղաթյուրում է, ինչը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը»,- ասել է փոխարտգործնախարարը: Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանմանը, հետևաբար հայկական կողմը պետք է զբաղվի իր անվտանգության ապահովման խնդիրներով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |