2010-ի հունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 674 տնտեսական բնույթի հանցագործություն

2010-ի հունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 674 տնտեսական բնույթի հանցագործություն

PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-օգոստոսին Հայաստանում գրանցվել է 674 տնտեսական բնույթի հանցագործություն, ինչը 14 տոկոսով բարձր է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում գրանցվել է դրամական միջոցներ կամ արժեթղթեր կեղծելու, պահելու և իրացնելու 180 դեպք, ինչը 34.3 տոկոսով քիչ է 2009-ի ցուցանիշից: Ընդ որում, տնտեսական բնույթի հանցագործությունների թիվն աճել է 55.8 տոկոսով` կազմելով 494:

Միաժամանակ, Հայաստանում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը 2010-ի հունվար-օգոստոսին կազմել է 10279` անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճելով 9.1 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---