Ակցիզային հարկի բարձրացումը միջազգային կառույցների առջև ՀՀ կառավարության պարտավորությունների արդյունք է

Ակցիզային հարկի բարձրացումը միջազգային կառույցների առջև ՀՀ կառավարության պարտավորությունների արդյունք է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է փոփոխությունները «Ակցիզային հարկի մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները հանգեցնելու են 1 տուփ տեղական ծխախոտի ինքնարժեքի բարձրացմանը 10 դրամով, իսկ ներկրվող ծխախոտինը` 15 դրամով: Բացի դրանից, տեղական և ներկրվող ոգելից խմիչքների ակցիզների արժեքի տարբերությունը կրճատվելու է 220 դրամից մինչև 120 դրամ:

Օրինագծի քննարկման համար ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց հայ դիվանագետներին, որ նրանք չեն դիմում իրենց միջազգային գործընկերներին «անավարտ պատերազմի» բարդ իրավիճակը բացատրելու համար, որում գտնվում է Հայաստանը: Նրա կարծիքով, դա կհանգեցնի նրան, որ միջազգային կառույցները չեն ընդլայնի իրենց պահանջները, մասնավորապես ակցիզային հարկի հավասարեցման վերաբերյալ ինչպես տեղական արտադրողի, այնպես էլ ներկրողների համար: «Կարծում եմ` մեզ կհասկանան և կաջակցեն»,-ասել է նա և հավելել, որ միջազգային կառույցների կողմից «ըմբռնումով» մոտենալու դեպքում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի հարվածել ներկրողների շահերին, ինչն անթույլատրելի է, քանի որ «ներկրողները սրբազան կովեր են և նրանց չի կարելի ձեռք տալ»: Վահան Հովհաննիսյանը դիմել է դահլիճում նստածներին, որոնցից շատերը տեղական արտադրողներ են և հարցրել, թե «ինչու են լռում և չեն պաշտպանում իրենց շահերը»:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակցիզային հարկի բարձրացումը միջազգային կառույցների առջև ՀՀ կառավարության պարտավորությունների արդյունք է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---