Արթուր Բաղդասարյանը Սոչիում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ

Արթուր Բաղդասարյանը Սոչիում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Սոչիում ավարտվել է ՌԴ անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ կայացած շուրջ վեց տասնյակ երկրների անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը: Հանդիպման շրջանակում հոկտեմբերի 6–ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, Ֆրանսիայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղար Ֆրենսիս Դելոնի, Լյուքսեմբուրգի Ազգային պաշտպանության բարձրագույն կոմիսարիատի բարձրագույն կոմիսար Ռոլան Բոմբարդելլայի, Չինաստանի Հանրային անվտանգության նախարար Մեն Ցզյանչժուի, Ավստրիայի Ազգային անվտանգության խորհրդի եւ արտաքին գործերի նախարարության գործակցությունը համակարգող Գերհարդ Յանդլի հետ:

Քննարկվել են Հայաստանի եւ նշված երկրների անվտանգության խորհուրդների կամ համանման գործառույթներն ունեցող կառույցների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության սպառնալիքների ու դրանց դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերի կիրառման հնարավորությունների մասին:

Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---