ՀՀ գործադիրը հավանություն է տվել ցիկլոտրոն ձեռք բերելու համար բելգիական KBCNV բանկի հետ 4,5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին

ՀՀ գործադիրը հավանություն է տվել ցիկլոտրոն ձեռք բերելու համար բելգիական KBCNV բանկի հետ 4,5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 7-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ծրագիրը բաղկացած է երեք մասից` ռադիոիզոտոպների արտադրություն, տոմոգրաֆիա և ուռուցքաբանական կլինիկա: Ընդ որում ՀՀ կրթության նախարարության առջև համապատասխան կադրեր պատրաստելու խնդիր է դրված:

Բացի դրանից, կառավարությունը հավանություն է տվել ցիկլոտրոն ձեռք բերելու համար բելգիական KBCNV բանկի հետ 4,5 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագրի ստորագրման նախագծին:

Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ըստ հավանության արժանացած համաձայնագրի, ՀՀ կառավարությունը Բելգիայի կառավարությանը ցիկլոտրոն ձեռք բերելու պետերաշխիքներ կներկայացնի, ինչով և կնշանավորվի Հայաստանում ուռուցքաբանական կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի իրագործման մեկնարկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---