«Ռոստելեկոմը» հեռահաղորդակցական ծառայություններ կտրամադրի Հայաստանում

«Ռոստելեկոմը» հեռահաղորդակցական ծառայություններ կտրամադրի Հայաստանում

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և GNG Alpha-ն ստորագրել են համաձայնագիր Հայաստանի տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշով ծառայությունների վաճառքի նախագիծն իրագործելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամլո ծառայությունը: Ըստ համաձայնության պայմանների, GNG Alpha-ն Հայաստանի տարածքում «Ռոստելեկոմ» ընկերության այնպիսի ծառայությունների առաջխաղացման և վաճառքի բացառիկ գործընկերն է, ինչպիսիք են IP-փոխանցումը, ինտերնետ մուտք գործելը և վարձույթով կապուղիներ տրամադրելը: GNG Alpha-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքերով, հայկական շուկան ժամանակակից հեռահաղորդակցական ծառայությունների պահանջարկի մեծ պոտենցիալ ունի, և հիմա ամենաճիշտ պահն է այդ նախագծի գործարկման համար:

«Նախագիծը շատ կարևոր է երկու ընկերությունների համար, և մեր կարծիքով, նման համագործակցությունը լավագույն ձևն է մեր ընկերության ծառայությունները Հայաստանի շուկա բերելու համար»,- ասել է «Ռոստելեկոմի» փոխնախագահ Անտոն Կոլպակովը:

«Ռոստելեկոմը» Էլեկտրակապերի միջազգային միության (ITU) մշտական անդամ է: Այսօր ընկերությունը համագործակցում է 400 միջազգային օպերատորների և ընկերությունների հետ: GNG Alpha-ն 2007-ից Հայաստանում հեռահաղորդակցական կապի լիցենզավորված օպերատոր է: Ընկերությունը կառուցել է մագիստրալ օպտիկամանրաթելային մալուխ Իրանից, ինչպես նաև երկու ելք Վրաստանի տարածքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---