Արցախում քննարկում են դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

Արցախում քննարկում են դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է բարեփոխումների շարունակական իրականացման կարեւորությունը՝ հատուկ նշելով շահագրգիռ մարմինների կողմից համագործակցության բարձր աստիճանի պահպանման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---