Աբրահամի հետ մենամարտից հետո Դիրելը լուրջ նյարդային խնդիրներ ունի

Աբրահամի հետ մենամարտից հետո Դիրելը լուրջ նյարդային խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի մամլո ասուլիսում Showtime հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեն Հերշմանը պաշտոնապես հաստատել է, որ ամերիկացի Անդրե Դիրելն ավարտում է իր մասնակցությունը Super Six Boxing World Classic մրցաշարին: Սակայն, հեռուստաալիքը մտադիր է մրցաշարն ավարտին հասցնել, անկախ նրանից, որ երեք մասնակիցներ արդեն դուրս են մնացել մրցաշարինց վնասվածքների պատճառով:

Արդեն հոկտեմբերի 8-ին հեռուստաալիքն ու մյուս մասնակիցների ներկայացուցիչները պետք է որոշում կայացնեն Ուորդի մրցակցի վերաբերյալ, որը պետք է մենամարտեր Դիրելի հետ: Հիշեցնենք, որ խմբային փուլի եզրափակիչ ռաունդում նոյեմբերի 6-ին Գլեն Ջոնսոնը կմենամարտի Ալան Գրինի հետ, իսկ նոյեմբերի 27-ին Արթուր Աբրահամը՝ Կարլ Ֆրոչի հետ, հայտնում է allboxing.ru-ն:

Ըստ Դիրելի մարզիչ Լեոն Լուսոն-կրտսեի, բռնցքամարտիկի մոտ հայտանբերվել են լուրջ նյարդաբանական խնդիրներ, որոնք կարող են վերջ դնել նրա մարզական կարիերային: «Աբրահամի հետ մենամարտից հետո մենք փոփոխություններ նկատեցինք Անդրեի վարքագծում: Գլխավորը նրա անվտանգությունն է, և մենք փորձում ենք համոզել նրան, որ դրա հետ կատակ չեն անում: Նա պետք է ընդհատի ելույթները և կարող է ռինգ վերադառնալ հետագայում»,-ասել է Լեոն Լուսոն-կրտսերը, հաղորդում է box-club.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---