Յուրա Մովսիսյան. Մենք հաղթեցինք Սլովակիային՝ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով

Յուրա Մովսիսյան. Մենք հաղթեցինք Սլովակիային՝ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին և B խմբում 4 միավորով 4-րդ տեղում է:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները շնորհակալություն հայտնեիցն բոլոր երկրպագուներին: Յուրա Մովսիսյանը խփեց իր երկրորդ գոլը հավաքականի կազմում: «Այսօր մենք ոչ թե ուղղակի հաղթեցինք, այլ ցուցադրեցինք լավ ու գեղեցիկ ֆուտբոլ»,-ասել է նա:

Ըստ Մովսիսյանի, թեև նա մեծացել է ԱՄՆ-ում, սակայն միշտ հետևել է ՀՀ հավաքականի խաղին և երազել է կրել նրա համազգեստը:

Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ հակառակորդը նման ֆուտբոլ չէր սպասում հայ ֆուտբոլիստներից: «2:1 հաշիվը խաբուսիկ է, ցանկացած սխալ կարող էր ճակատագրական լինել: Առջևում Անդորայի հետ խաղն է, որը հեշտ չի լինելու, սակայն մենք կաշխատենք խաղալ ինչպես այսօր»,-ասել է հարձակվող Հենրիխ Մխիթարյանը:

Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գոհ էր նաև հարձակվող Մարկոս Պիզելիի խաղից: Ինքը ֆուտբոլիստը համարում է, որ իրենց հաջողվեց հաղթել, քանի որ նրանք թիմային ֆուտբոլ էին խաղում և հավատում էին հաղթանակին: Այսօր խփած գոլերը արդյունք տվեցին՝ մենք կարողացանք հաղթել»,-ասել էՊիզելին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---