Մոսկվայում սպանվել են ազգությամբ հայ և աբխազ քաղաքացիներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին անհայտ անձը ատրճանակից գնդակահարել է երկու տղամարդկանց Մոսկվայի Սիմֆերոպոլի բուլվարում: Ստացած վերքերից նրանք տեղում մահացել են: Կրակողին հաջողվել է հեռանալ հանցագործության վայրից: Ավելի վաղ «Բալտինֆոն» հաղորդել էր, որ երկու սպանվածներն էլ ծնունդով Աբխազիայից են:

Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 222 հոդվածի 1-ին մասով և 105 հոդվածի 2 մասով՝ երկու անձանց սպանություն, զենքի ապօրինի շրջանառություն:

Օպերատիվ-քննչական խումբը վայրի զննության արդյունքում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, քննությանը հաջողվել է պարզել սպանվածների ինքնությունը՝ ծնունդով Հայաստանից, Ռոստովի մարզի գրանցմամբ 35-ամյա Վալենտին Պոտյան ու ծնունդով Աբխազիայց Մամուկա Գաբլիա: Քննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---