Հայաստանի դպրոցականները կսովորեն խնայել էլեկտրաէներգիան11 հոկտեմբերի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել էներգետիկայի և շրջակա միջավայրի մասին միջազգային կրթական SPARE (School Project for Application for Resourses and Energy) ծրագրին նվիրված խորհրդաժողով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանում նախագծի ղեկավար, «Տապան» էկո-ակումբի ղեկավար Հրանտ Սարգսյանը, Հայաստանում ծրագրի գոյության 10 տարում դրան մասնակցել են 150 ուսուցիչներ և 1460 աշակերտներ երկրի 11 մարզերի 140 դպրոցներից: «Էներգիայի և ռեսուրսների օգտագործումն» առարկան ընթացիկ տարում դարձել է «դպրոցական ծրագրի բաղադրիչ», այսինքն դպրոցներն իրենք են ընտրել, թե «դպրոցական բաղադրիչների» թվից որ առարկան է դասավանդվելու»,-ասել է նա: Իր հերթին, խորհրդաժողովին ներկա SPARE ծրագրի ղեկավար Կայ Ասբյոռն Կնուտսեն Շյոռլիենն ասաց, որ տպավորված է ծրագրի հաջողությամբ Հայաստանում և դպրոցականների շահագրգռվածությամբ, որոնք բազմաթիվ գաղափարներ են ներկայացրել էներգախնայողության ուղղությամբ: Ծրագիրը նախաձեռնել է Նորվեգիայի բնության պահպանության ընկերությունը (Երկրի բարեկամները, Նորվեգիա) 1996թ.: Ծրագիրը գործում է Եվրոպայի, Կովկասի ու Միջին Ասիայի 17 երկրներում: Ազգային համակարգողները հանդիպում են տարին մեկ անգամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |