Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին11 հոկտեմբերի 2010 - 14:24 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի վերջին հանդիպումը EURO-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորայի հետ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանում 20:00-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ մինչև տարեվերջ հավաքականը պետք է ընկերական խաղեր անցկացնի: «Նոյեմբերին մենք մտադիր էինք խաղալ Սիրիայի հավաքականի հետ, սակայն խաղը տեղի չի ունենա: Դեռ չգիտեմ ում հետ, բայց ընկերական խաղ մենք կունենանք»,-ասել է նա: Մինասյանը նշել է նաև, որ ձմռանը հավաքականը կմասնակցի Մալթայի ու Կիպրոսի միջազգային մրցաշարերին: Նշենք, որ 2008թ. Հայաստանի հավաքականը Մալթայի մրցաշարոմ գրավեց երկրորդ տեղը: «Հավաքականի խաղն ավելի կայուն է դարձել: Այժմ մենք ունենք 22-25 ֆուտբոլիստ, որոնք ցույց են տալիս հուսալի ու գեղեցիկ ֆուտբոլ: Սակայն նրանք դեռևս երիտասարդ են և պետք է փորձ ձեռք բերեն»,-ասել է ՀՀ հավաքականի մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |