Դանիլո Թյուրք. Հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով

Դանիլո Թյուրք. Հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահի Հայաստանում ընթացող պաշտոնական այցի ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյուրքը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հայտարարել է համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահը, հակամարտության կարգավորումը հիմնվում է միջազգային իրավունքի երեք նորմերի վրա. ուժի կամ ուժի սպառալիքի չկիրառում, ազգի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության սկզբունք: «ԼՂ ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ճակատագիրը` հիմնվելով այդ երեք սկզբունքների վրա»,- ասել է Սարգսյանը: Իր հերթին, Սլովենիայի նախագահը նշել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---