Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձել են Հայաստան – Եվրամիություն հարաբերություններին

Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձել են Հայաստան – Եվրամիություն հարաբերություններին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովենիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Երեւան ժամանած իր սլովեն գործընկեր Սամուել Ժբոգարի հետ: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Սլովենիայի նախագահի առաջին այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը եւ այսօր ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ Սլովենիայի նախագահի այցելության շրջանակներում կայանալիք ներկայացուցչական գործարար համաժողովը փոխգործակցության նոր փուլի առաջին քայլերն են»:

Նախարարները շարունակեցին սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում ունեցած քննարկումները հայ-սլովենական օրակարգի հարցերի շուրջ, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձան Հայաստան –Եվրոպական Միություն հարաբերություններին, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին եւ տարեվերջին կայանալիք Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին վերջերս ակտիվացած մշակութային փոխանակումների առնչությամբ, մասնավորապես` այս տարվա սկզբին Սլովենիայում կայացած Հայաստանի մշակույթի փառատոնի կապակցությամբ եւ կարեւորեցին նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը:

Հանդիպումից առաջ նախարարներ Նալբանդյանն ու Ժբոգարը բացեցին հայ-սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ հինգ տասնյակ սլովեն գործարար, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---