Հայաստանի նախագահը շնորհավորել է Խուան Կառլոս Առաջինին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին: Ուղերձում ասված է. «Ձերդ Մեծություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

Հայաստանը կարևորում է համագործակցությունը Իսպանիայի հետ, և դրա վառ վկայությունն է այս տարվա օգոստոսին Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը: Հուսով եմ, որ Իսպանիան նույնպես դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում` նպաստելով մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների կանոնավոր զարգացմանը և ընդլայնմանը` ի նպաստ հայ և իսպանացի ժողովուրդների բարօրության»:

«Ընդունեք խնդրեմ, Ձերդ Մեծություն, խաղաղության, առաջընթացի և բարեկեցության իմ լավագույն մաղթանքները Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին»,-ասվում է նախագահի ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---