ՀԱԵ ներկայացուցիչը Վատիկանում մասնակցել է Մերձավոր Արեւելքի կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին

ՀԱԵ ներկայացուցիչը Վատիկանում մասնակցել է Մերձավոր Արեւելքի կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11 -ին, Վատիկանում, Հռոմի Բենեդիկտոս ԺԶ Պապի նախագահությամբ սկսվեց Մերձավոր Արեւելքի Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը` «Կաթոլիկ Եկեղեցին Մերձավոր Արեւելքի մեջ. հաղորդակցություն եւ վկայությունե նշանաբանով: Ժողովին մասնակցում են 185 կարդինալներ, պատրիարքներ եւ եպիսկոպոսներ, որոնք ներկայացնում են Մերձաւոր Արեւելքի 17 երկիրներ:

Ժողովին հրավիրված են նաեւ ներկայացուցիչներ Մերձաւոր Արեւելքի ուղղափառ եւ արեւելեան եկեղեցիներից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը, հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---