Այսօր Բրյուսովի անվան համալսարանում վրացագիտության կենտրոն է բացվել15 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն և վրացերենի լսարան: Այդ կապակցությամբ Երևան է ժամանել Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինը: Կենտրոնի բացման նպատակն է կրթական օջախ դառնալ ՀՀ բուհերում սովորող Վրաստանի հայազգի քաղաքացիների համար: Կենտրոնը հնարավորություն է տալիս նաև ուսումնասիրել վրացական մշակույթը, լեզուն, պատմությունը: «Կենտրոնի բացումը շատ կարևոր է երկու երկրների համար»,-ասել է Շաշկինը: Ըստ նրա, դա վկայում է առկա բարեկամական հարաբերությունների մասին: Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի նման փոքր երկրի համար նման կենտրոնների բացումը շատ կարևոր է: Վրաստանի կրթության ու գիտության նախարարը շնորհակալություն է հայտնել իր հայ պաշտոնակցին՝ Արմեն Աշոտյանին, այդ գաղափարը նման սեղմ ժամկետում իրագործելու համար: Նա նշել է,որ երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն այս ոլորտում: Իր հերթին Արմեն Աշոտյանը կարևորել է կենտրոնի բացումը, նշելով, որ համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին շուրջ 20 լեզու ուսանելու, սակայ հարևան երկրի լեզուն չէին կարող ուսումնասիրել: ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը Դմիտրի Շաշկինին պարգևատրեց ԵՊԼՀ մեդալով վերջինիս 75-ամյակի կապակցությամբ:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |