Իգդիրի թուրքերը հացադուլ են հայտարարել Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Թուրքական Իդգիր գավառում «Պայքար» միության անդաները հայերի նկատմամբ անհիմն հավակնություններով ձեռնամուխ են եղել հացադուլի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի քաղաքականության դեմ: Ակցիան ընթանում է Իգդիրի կենտրոնում:

Ինչպես հայտնել է լրագրողներին հասարակական միության ղեկավար Գեքսել Գյուլբեյը, հացադուլի երկօրյա ակցիայի անցկացման նպատակն է կոչ անել համաշխարհային հանրությանը և ԵԱՀԿ ՄԽ-ին ակտիվացնել իրենց դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Իգդիրը քաղաք է Թուրքիայի արևելքում` հիմնականում բնակված քրդերով և ադրբեջանցիներով: Վերջին ժամանակները մի քանի տարվա մեջ առաջին անգամ քրդերի քանակն ավելի է շատացել, քան ադրբեջանցիներինը: Մինչև 1915-ն Իդգիրի բնակչության մեծամասնությունը եղել են հայեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---