Հայ շախմատային ակումբները Եվրոպայի ակումբային առաջնությունում իրենց ելույթները սկսել են հաղթանակով

Հայ շախմատային ակումբները Եվրոպայի ակումբային առաջնությունում իրենց ելույթները սկսել են հաղթանակով

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց «Միկա» ակումբը հանդիպել է «LugPokerChess»- ի (Ուկրաինա) հետ և հաղթել 5.5:0.5 միավորով: Միակ ոչ ոքին խաղացել է Գաբրիել Սարգսյանը, մնացած 5 շախմատիստները` Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը և Հրանտ Մելքումյանը, հաղթանակ են տարել:

Երկրորդ տուրում «Միկան» խաղալու է «Beer Sheva» իսրայելական ակումբի հետ:

Կանանց «Միկա» ակումբն առաջին տուրում պայքարել է «Herzliya Chess»-ի (Իսրայել) հետ և հաղթել 4:0 հաշվով: Մրցաշարային աղյուսակում երևանյան ակումբը զբաղեցնում է 2-րդ տեղը: Երկրորդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «St. Petersburg»-ի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---