Ռուսաստանը վերադառնո՞ւմ է «վայրի դիվիզիաներին»

PanARMENIAN.Net - ՌԴ Գլխավոր շտաբը մտադիր է որոշ զորամասերում ստեղծել փորձնական մոնոէթնիկ և նույնադավան ստորաբաժանումներ: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», հղում անելով Գլխավոր շտաբին, նման դիվիզիաները կստեղծվեն ազգային հողի վրա գոյություն ունեցող ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ պայքարելու նպատակով: Փորձարարական դիվիզիաներում կծառայեն նույն ազգության կամ նույն կիրոնը դավանող զինակոչիկները:

«Ըստ էության, սա վերադարձ է «վայրի դիվիզիաների» փորձին, որոնք գոյություն ունեին Ռուսական կայսրությունում, հետո որոշ ժամանակ նաև խորհրդային զորքերում»,-ասել է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչովը:

Սակայն ԶՈւ պահեստային սպաների միավորման ասոցիացիայի անդամ, գեներալ-մայոր Վլադիմիր Բոգատիրյովը գտնում է, որ դա չի փրկրի բանակն առկա խնդիրներից:

Ազգային հողի վրա վերջին միջադեպերից մեկը Պերմսկի երկրամասում տեղի ունեցած միջադեպն էր, երբ ավիացիոն բազայում շուրջ 100 զինակոչիկներ Հյուսիսային Կովկասից հրաժարվեցին ենթարկվել սպաներին: Ավելի ուշ բազայի հրամանատարը հերքեց հաղորդագրությունները «իսլամական ապստամբության» մասին՝ վերահսկելի համարելով իրավիճակը:

Հոկտեմբերի 18-ից ՌԴ բանակում կգործի ռազմական ոստիկանություն, որի հիմնական նպատակը կլինի պայքարը ոչ կանոնադրական հարաբերությունների հետ: Նախատեսվում է, որ ոստիկանության անձնակազմը կհասնի շուրջ 20 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---