Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվել է Իռլանդիայում

Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվել է Իռլանդիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի ջանքերով օրեր առաջ Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես գրանցվեց Իռլանդիայի Հանրապետությունում: Այնուհետև, Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոս՝ Օհան Երգայնհարսյանի, Մարգարեթ եւ Աիդա Սարաֆյանների և Իռլանդիայում հայ համայնքի աջակցությամբ Տ. Վահանը 2010թ հոկտեմբերի 17-ին Դուբլինում մատուցվեց Իռլանդիայում առաջին հայկական պատարագը, որին հաջորդեց 9 հայ մանուկների եւ պատանիների կնունքը: Լոնդոնից ժամանած հոգևորականներն ու երգչախումբը առաջին անգամ հայկական հոգևոր հոգեհույզ մեղեդիները հնչեցրին Իռլանդիայի մայրաքաղաքում:

Եկեղեցական արարողությունները շարունակվեցին ընթրիքով, որտեղ հայ համայնքի անդամները առիթ ունեցան շփվել Տ. Վահանի հետ եւ ստանալ նրա օրհնանքը: Առաջարկվեց հիմնել համայնքային խորհուրդ, որը կզբաղվի պատարագների, սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակեպմամբ՝ նպաստելու Իռլանդիայի հայ համայնքի համախմբմանը և հայ երիտասարդների առաքելական ոգով դաստիարակմանը, հայտնում է Իռլանդիայի հայ համայնքի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---