ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խնդրել է Facebook-ին փակել իր անունից բացված էջը

PanARMENIAN.Net - Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի աշխատակազմին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը` HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA, կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր բազմաթիվ դիմումատուներին:

Մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:

Ավելին` մեր աշխատակիցները, հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»,- ասվում է նամակում, հաղորդում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---