Թուրքիայի պաշտպանության նախարարը հուսով է, որ ԱՄՆ Սենատը չի քննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայի պաշտպանության նախարարը հուսով է, որ ԱՄՆ Սենատը չի քննարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը և Կոնգրեսը «ըմբռնումով կմոտենան և կկանխեն Սենատի նիստում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը»: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գենուլը: Նրա կարծիքով, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված բանաձևը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Գենուլը նաև նշել է, որ աշխարհում հակամարտությունների 18 գոտիներից 13-ը գտնվում են Թուրքիայի հարևանությամբ: «Ուստի Անկարան պետք է ջանքեր գործադրի խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- գրում է թուրքական Milliyet թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---