«Հայաստանի վերջին լարախացը» արժանացել է Ազգագրական ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակին

«Հայաստանի վերջին լարախացը» արժանացել է Ազգագրական ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին` Բելգրադում կայացած 19-րդ Ազգագրական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ, «Հայաստանի վերջին լարախացը» արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը նկարահանվել է Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից, ռեժիսորներն են Իննա Սահակյանն ու Արման Երիցյանը:

Մինչ այդ Եկատերինբուրգում անցկացվող «Ռոսիա» փառատոնում ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» և արժանացել «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակին, «Ոսկե Ծիրան-2010» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ, Գդանսկի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ Սարատովի միջազգային փառատոնում՝ Լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին:Ֆիլմը նաև ընդգրկվել է 2010-ի Ամստերդամի, Գյոթեբորգի, Պադուայի, Համբուրգի փառատոնների արտամրցույթային ծրագրերում:

Հոկտեմբերի 22-ին, այն կցուցադրվի Լեյպցիգի միջազգաին փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում անցկացվող հայկական Նուռ կինոփառատոնում: Անցած կիրակի, Հոկտեմբերի 17-ին ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ հանրային Փի Բի Էս (PBS) հեռուստատեսությամբ: Այս ողջ շաբաթվա ընթացքում այն պարբերաբար հեռարձակվեոլու է Փի Բի Էս– ի (PBS) հեռուստակայաններուվ:

Ֆիլմը պատմում է հայաստանի վերջին լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի և Կնյազ Մհերյանի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց սիրելի արվեստը մոռացության մատնվելու վտանգից: Նրանց միակ հույսը, 17 ամյա աշակերտ Հովսեփն է, որն իր կյանքի դժվաություններից զատ ստիպված է կրելու լարախացության պահպանման ծանրությունը: Մեր իրականությունից քաղված այս պատմության միջոցով ֆիլմը շոշափում է ազգային ինքնության կորստի, սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության խնդրիները, որոնք այսօր արդիական են յուրաքանչյուր հասարակության մեջ:

Ֆիլմը արդեն իսկ հեռարձակվել է մի շարք հեռուստաալիքներով ինչպիսիսք են՝ NHK (Ճապոնիա), SVT (Շվեցարիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա), հաղորդում է Bars Media Documentary Film Studio մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---