Եգիպտահայերը ահազանգում են՝ հայ աշակերտների թիվը կրճատվում է, իսկ խառը ամուսնությունների քանակն՝ ավելանում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի հայ համայնքն այսօր բախվում է մի շարք խնդիրների հետ: Այդ մասին Երևանում հայտարարել է եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Սուրեն Բայրամյանը, որը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել պատմական քարտեզներ և գրքեր: Նա պատմել է, որ հայերը բնակություն են հաստատել Եգիպտոսում 11-րդ դարում, այսօր նրանց թիվը հասնում է 5000-ի: Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ գնալով հայ աշակերտների թիվը կրճատվում է, իսկ խառը ամուսնությունների քանակն՝ ավելանում:

Բացի այդ, համայնքի ներկայացուցիչը հայտարարել է, որ արդեն 2 տարի է, ինչ Եգիպտոսի իշխանությունները քննարկում են Գալուստյան և Նուբարյան հայկական վարժարանների միավորման հնարավորությունը:

Սուրեն Բայրամյանը հայտնել է, որ 1950թ. ի վեր Եգիպտոսի պետական ռադիոյում եթեր է դուրս գալիս «Հայկական ժամ» ծրագիրը, որն արդեն մի քանի տարի է, ինչ ամենօրյա է դարձել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---