Նոբելյան մրցանակակիրը դասախոսություն կկարդա երիտասարդ հայ գիտնականներին գենային մուտացիաների մասին20 հոկտեմբերի 2010 - 19:06 AMT PanARMENIAN.Net - 2011-ի փետրվարի 20-26-ը Երևանում տեղի կունենան եվրոպական անվանի դասախոսների և պրոֆեսորների, ասիական և ամերիկյան գիտահետազոտական լաբորատորիաների մի շարք դասախոսություններ գենային մուտացիաների և դրանց հետ կապված քաղցկեղի առաջացման մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ, միջոցառման կազմակերպիչ Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով, սա եզակի հնարավորություն է հայ ուսանողների համար լսել աշխարհահռչակ գիտնականներին, որոնցից մեկը Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Բացի ճանաչողական նպատակից, միջոցառումը նպատակ ունի նաև պետության ուշադրությունը հրավիրել երիտասարդ գիտնականների վրա: Ծրագիրը կազմակերպվել է «Եվրոպական կենսաբանական ասոցիացիայի» և Երևանի պետական համալարսարանի համագործակցությամբ: Դասախոսություններին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2010-ի նոյեմբերի 1-ը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |