Արթուր Աթանեսյան. Ռուսաստանում արտաքին քաղաքականությունն իրականացվում է խթան-արձագանք մակարդակում

PanARMENIAN.Net - Թե Ռուսաստանում, և թե մյուս հետխորհրդային երկրներում արտաքին ու ներքին քաղաքականության միջև փոխկախվածությունը դեռևս ձևավորված չի: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտնել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պատմության մեջ կտրուկ փոխվել է, կախված այն բանից, թե ինչպես է փոխվել իշխանությունը կամ ներքին քաղաքական կառույցները: Ընդ որում, նա նկատել է, որ շատ դժվար է համեմատել ռուսական արտաքին քաղաքական շահերն ամերիկյան շահերի հետ, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ արտաքին քաղաքական շահերը կարելի է կոնկրետ «կարդալ»: «Ռուսական արտաքին քաղաքական կարծրատիպերը շատ դժվար է «կարդալ», և եթե մենք դրանք կարդում ենք, ապա դա շատ հաճախ մոլորեցնում է մեզ»,- ասել է նա: Հայ փորձագետը նկատել է նաև, որ Ռուսաստանում արտաքին քաղաքականությունն իրականացվում է խթան-արձագանք մակարդակում, այսինքն հայտնվում են ինչ-որ խթաններ և դրանց ի պատասխան արձագանք է տեղի ունենում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---