Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել

Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել

PanARMENIAN.Net - «Շախտյորի» բաց մարզմանը չի մասնակցել Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այն պահի դրությամբ, ըստ մարզիչ Միրչա Լուչեսկուի, դեռ հայտնի չէր, թե ինչ է պատահել ֆուտբոլիստին, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքէջը:

«Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել: Կիսապաշտպանը որոշ ժամանակ չի մասնակցի խաղերին և մարզումներին»,-ասել է «Շախտյորի» բուժծառայության պետ Արթուր Գլուշչենկոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---