ՌԴ Պետդուման թույլ է տվել գործ հարուցել պատգամավոր Եղիազարյանի դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման ուրբաթ օրը բավարարեց ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի (ԴՀԿ) ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հայցը` համաձայնություն տալով պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ h. 159-րդ մ. 4-րդով նախատեսված հանցագործությունների (խարդախություն) հայտանիշերով: Հայցը ստորին պալատ էր ուղարկվել հոկտեմբերի 5-ին:

Քրեական գործ հարուցելուն կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ` 40 (ՌԱԴԿ խմբակցությունը, որին պատկանում է Եղիազարյանը), երկուսը ձեռնպահ են մնացել: Ազատական-դեմոկրատներից փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է հայցի դիտարկման ընթացակարգային անօրինականության մասին, քանի որ անձեռնմխելիությունից զրկելու մասին առաջարկով, նրա խոսքով, պետք է հանդես գա միայն գլխավոր դատախազը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---