«Ամերիաբանկը» մեծ ներուժ է տեսնում Հայաստանի լիզինգային շուկայում

«Ամերիաբանկը» մեծ ներուժ է տեսնում Հայաստանի լիզինգային շուկայում

PanARMENIAN.Net - Հիմնական արտադրական միջոցների վերազինման գործընթացը, որը սկսվել է 2-3 տարի առաջ, կակտիվանա, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դրան են նպաստում նաև այն օրենսդրական փոփոխությունները, որ կատարեց կառավարությունը ճգնաժամի շրջանում, մասնավորապես, ՀՀ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ազատել ԱԱՀ-ի վճարումից այն ձեռնարկություններին, որոնք 300 մլն դրամի ներդրում են կատարել:

«Մեր հաճախորդների շրջանում նորացվում են հիմնական արտադրական միջոցները: Մեր ֆինանսավորման ծավալի մեծ մասը դա 5-8 տարի ժամկետով երկարաժամկետ վարկեր են, և նորմալ օրենսդրական պայմաններում, այդ վարկերը կարող են մարվել լիզինգի հաշվին»,-ասել է նա:

Ինչպես հայտնել է Տիգրան Ջրբաշյանը, Լիզինգային պորտֆելի ծավալով «Ամերիաբանկը» զբաղեցնում է երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում՝ այն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---