Քրիստինե Մելքոնյան. Թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցիները նպաստում են գավառների զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը27 հոկտեմբերի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախաձեռնելով պատարագը հայկական Սբ Կիրակոս եկեղեցում, նպատակ ունի զարգացնել այդ շրջանն ու բարելավել հարաբերությունները հայերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, քաղաքապետը հասկանում է, որ եկեղեցու վերակառուցումից հետո բազմաթիվ հայեր կայցելեն այդ քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության ու էկոնոմիկայի զարգացմանը: Ընդ որում, նա նշել է, որ թուրք ազգայնականներն արդեն քննադատել են քաղաքապետի հայտարարություններն՝ ասելով, որ նա հայամետ քաղաքականություն է վարում: «Հայտարարելով այն մասին, իր իրենք պարտական են հայերին, Բայդեմիրը ցանկացել է հիշեցնել, որ արդեն 30 տարի է, ինչ թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր են լքեր Դիարբեքիրը»,-նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Բայդեմիրը միշտ հակակառավարական քաղաքականություն է վարել և պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Հայ փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չխոչընդոտեց այդ միջոցառմանը, քանի որ մտահոգված էր միջազգային հանրության արձագանքով: Ըստ նրա, քանի որ ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում Անկարան չի կարողանում հաջողության հասնել Կիպրոսի հարցում, նա ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ, որ գոնե մի հարցում առաջընթաց կա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |