Պարտադիր ավտոապահովագրման օրենքի կիրառման հետ ՃՊԾ աշխատակիցների աշխատանքը կբարդանա

Պարտադիր ավտոապահովագրման օրենքի կիրառման հետ ՃՊԾ աշխատակիցների աշխատանքը կբարդանա

PanARMENIAN.Net - «Պարտադիր ավտոապահովագրման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների աշխատանքը կբարդանա»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, եթե նախկինում ավտովթարի ժամանակ մեքենաների վարորդները պայմանավորվում էին միմյանց միջև, և ՃՊԾ-ն այլևս անելիք չուներ, ապա հիմա յուրաքանչյուր ավտովթար պետք է արձանագրվի և հարուցվի վարույթ:

2010թ. ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, համաձայն որի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը մինչև 2011 թ. հունվարի 1-ը պետք է ունենան երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության վկայագրեր։ ԱՊՊԱ վկայագրի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը վարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո`100.000 ՀՀ դրամ):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---