Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգել է մինչև դեկտեմբերի 9-ը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, քվեարկությունը հետաձգվել է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս առիթով ՀՀ ԱԺ-ն քվեարկությունը տեղափոխելու մասին որոշման նախագիծ է առաջարկել, որը ճնշող մեծամասնության համաձայնությամբ ընդունվել է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, եթե օրինագիծը քվեարկության դրվեր, ապա իշխող կոալիցիան դրան չէր մասնակցի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---