Երևանում բացվեց Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը

Երևանում բացվեց Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Երևանում կայացել է Popok գովազդի առաջին միջազգային փառատոնի բացումը: Վրաստանը ներկայացնող ժյուրիի անդամ, «Մագի ստիլ» գովազդային ընկերության արտ-տնօրեն Իրինա Կաչարավան կարծում է, որ գովազդային շուկան խթանում են պատվիրատուները:

Փառատոնի ժյուրիի նախագահ Թոնի Թեյլորը նշել է, որ գովազդը ոչ միայն օգնում է բիզնեսի առաջընթացին, այլ նաև մեծ պատասխանատվություն է: Նա արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել Հայաստանի գովազդային գործիչների համար: «Ես հաճույք ստացա հայ լսարանի հետ շփումից և այստեղ պոտենցիալ եմ տեսնում»,- ասել է Թեյլորը:

Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը: Փառատոնի մրցութային ծրագիրը կազմված է 6 անվանակարգերից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու կարգի` կոմերցիոն և սոցիալական:

Նշենք, որ ժյուրիի կազմում է PanARMENIAN Media ընկերության նախագահ Արմեն Ազարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---