ՀՀ Աժ օրակարգում ընդգրկվել է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին որոշման նախագիծը

ՀՀ Աժ օրակարգում ընդգրկվել է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին որոշման նախագիծը

PanARMENIAN.Net - You Tube-ում զետեղված տեսահոլովակը, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարում է, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «հեռաձայնել է իրեն և խնդրել, որպեսզի ԱՄՆ վարչակազմը չշտապի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում», ինձ շատ կասկածելի է թվում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, հեռախոսազրույց Հայաստանի նախագահի ու Բայդենի միջև կայացել է, սակայն միանգամայն հակառակ բովանդակությամբ: «Այսինքն Հայաստանի նախագահը խնդրել է, որ ԱՄՆ վարչակազմը խթանի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը»,-ասել է պատգամավորը:

Նա հայտնել է նաև, որ արդեն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է գտնվում ՀՅԴ ներկայացրած որոշման նախագիծը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու մասին: «Չնայած նրան, որ որոշման այդ նախագիծը ստացել է պրոֆիլային հանձնաժողովի դրական եզրակացությունը, սակայն դեռևս չի դրվել քվեարկության, քանի որ իշխանությունները դա վաղաժամ են համարում»,-նշել է ՀՅԴ խմբակցության անդամը: Նա նաև հավելել է, որ եթե որոշման նախագիծն ընդունվեր, Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի անհրաժեշտություն չէր առաջանա: «Ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդն անհամբերությամբ սպասելու է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներին, որը ոչ մի արդյունք չի տա»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---