ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԻԴԻՊԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - . Հուլիսի 2-3-ը Ստեփանակերտում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի - Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը: "ՄԵԴԻԱՄԱՔՍ"-ի հաղորդման համաձայն, այն անց է կացվելու չճանաչված հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2000թ. նոյեմբերին Տիրասպոլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Չորս հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել այդ երկրներիմ կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի - Հարավային Օսեթիայի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության արդյունքներով պլանավորվում է ընդունել ամփոփիչ կոմյունիկե:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---