Ադրբեջանի «մարդասիրությունը» հասավ մինչև Չինաստան

PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններն արդյունք չտան, Բաքուն կօգտվի բոլոր հնարավորություններից «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար: Այդ նպատակով Զինված ուժերում տարվում է լուրջ նախապատրաստական աշխատանք: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հակամարտության լուծման համար Աբիևը չի բացառել ռազմական գործողությունները, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---