Աստրախանում ստորագրված հռչակագրի իրականացումն անհնար է առանց Ղարաբաղի մասնակցության

Աստրախանում ստորագրված հռչակագրի իրականացումն անհնար է առանց Ղարաբաղի մասնակցության

PanARMENIAN.Net - Ռազմագերին դա զենքը ձեռքին պայքարող գերեվարվածն է, իսկ հովիվները, որոնց սպանում են Ադրբեջանի բանտերում, խաղաղ բնակիչներ են, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասել է, թե չի կարելի հավասարազոր գնահատել Ադրբեջանում պահվող ռազմագերուն և Հայաստանում գտնվող այն ադրբեջանական զինվորին, որին «իր զինակիցներն այնքան են բռնության ենթարկել, որ նա ստիպված է եղել փախչել Հայաստան»: «Ինչպե՞ս կարող ենք վերադարձնել այդ տղային, չէ՞ որ նրան անմիջապես կդատապարտեն 20 տարվա ազատազրկման հայրենիքի դավաճանության համար: Որքանո՞վ դա մարդասիրական կլինի: Սխալ է այդպես վարվելը նաև Ադրբեջան փախած հայ զինվորների հարցում: Խաղաղ մարդկանց, որոնք մոլորվել են անտառում, ընդհանրապես պետք չէ գերեվարել և հետո նրանց վերադարձնելու հարց բարձրացնել»,-ասել է Հովհաննիսյանը: Նա նշել է նաև, որ Աստրախանում ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հռչակագիրը մարդասիրական բնույթ է կրում, սակայն նրա իրականացումն անհնար է առանց Ղարաբաղի մասնակցության:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---