Դավիդ Ջամալյան. Ադրբեջանը պետք է ճանաչի իրողությունն ու հաշտվի այն բանի հետ, որ Արցախն վաղուց արդեն իրենից կախված չէ

Դավիդ Ջամալյան. Ադրբեջանը պետք է ճանաչի իրողությունն ու հաշտվի այն բանի հետ, որ Արցախն վաղուց արդեն իրենից կախված չէ

PanARMENIAN.Net - Աստրախանի պայմանավորվածությունները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հնարավորի առավելագույնն է գոյություն ունեցող իրողությունների պայմաններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ կողմերը, առավելապես Ադրբեջանը, ավելիին ընդունակ չեն: Նա նշել է նաև, որ Ադրբեջանը պետք է ճանաչի իրողությունն ու հաշտվի այն բանի հետ, որ Արցախն վաղուց արդեն իրենից կախված չէ:

Ջամալյանը նշել է նաև, որ հարկավոր է վերջ տալ Բաքվի մի քանի միֆերին, որոնց համաձայն Հայաստանն, իբր, երկար չի դիմանա շրջափակման պայմաններում: Նա նշել է, որ այս համատեքստում հայ-իրանական երկաթուղու շինարարությունը կհանդիսանա այդ միֆը չեզոքացնող գործոններից մեկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---