Հայաստանը 13 կետով բարելավել է «ցանցային պատրաստության ինդեքսով» դիրքերը, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից 2 նոյեմբերի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանը լրջորեն բարելավել է իր դիրքերը բջջային կապի բաժանորդների թվով, սակայն զիջում է մի շարք այլ ոլորտներում: Մուսայելյանի խոսքով, ՏՏ զարգացման 4 տարածված մոդելներից Հայաստանը կարող էր փոխառել Սինգապուրի և Իռլանդիայի փորձը. հրավիրել խոշոր արտասահմանյան ՏՏ-ընկերությունների` դրա համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Հանրային խորհրդի անդամը հայտարարել է նաև ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կրթության ոլորտում ավանդ ունեցող ՏՏ-ընկերությունների ու կազմակերպությունների համար հարկային նպաստների, ինչպես նաև սկսնակ ընկերություններին ստարտապների տրամադրման անհրաժեշտության մասին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |