Լրագրող Վահրամ Միրաքյանի «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 4-ից

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 3-ին կայացավ լրագրող Վահրամ Միրաքյանի «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Ինչպես ասել է լրագրողների հետ զրույցում Վահրամ Միրաքյանը, գրքում ներկայացված են Հայաստանի հեռուստաեթերի և ռադիոեթերի, ինչպես նաև տպագրվող մամուլի և ինտերնետ ԶԼՄ-ների ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, դիտարկվում են սերիալները և դրանց ազդեցությունը հասարակության վրա: Գրքում ներկայացվում են օրինակներ ԶԼՄ-ների քարոզչության պատմությունից, ինչպես նաև միջազգային ոլորտում և հայ իրականության մեջ առկա իրավիճակը: Գրքում հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի դեմ Ադրբեջանի տեղեկատվական պատերազմին: «ԶԼՄ-ների ազդեցության հնարավորությունները» գիրքը վաճառքի կհանվի նոյեմբերի 4-ից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---